Ռոնալդո. «Բարսելոն »-ը լավագույններից է

Այս մասին, ըստ News.am-ի, ասել է Մադրիդի «Ռեալ»-ի և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոն ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում:

«Ամենից լավ ինձ համար Մադրիդում էր: Դա իմ կարիերայի լավագույն հատվածն էր: Ես սիրում էի նաև «Ինտեր»-ը: Ես սիրահարվեցի Միլան քաղաքին, երբ առաջին անգամ տեսա այն: Այժմ իմ համակրանքը, բնականաբար, «Ռեալ»-ի կողմն է: Նրանք լավ են խաղում, բայց ես չեմ կարող անտեսել «Բարսելոն»-ը, որը ֆանտաստիկ ֆուտբոլ է ցուցադրում: Գվարդիոլայի թիմում յուրաքանչյուր ֆուտբոլիստ գիտի իր անելիքը խաղադաշտում»,- ասել է 35-ամյա Ռոնալդոն: