«Շիրակ»-ը պարտվեց

Խաղի արդեն 2-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Հովհաննես Համբարձումյանի գոլը, իսկ 4 րոպե անց հաշիվը կրկնապատկեց Դու Բալան: Մինչ առաջին խաղակեսի ավարտը «Բանանց»-ը կարողացավ խփել նաև 3-րդ գնդակը, այն իր հաշվին գրանցեց Արամ Շահնազարյանը, հաղորդում է Panarmenian.net-ը: «Շիրակ»-ը կրեց իր առաջին պարտությունը և 6 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը, «Բանանց»-ը 5 միավորով 5-րդ տեղում է:

4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 9 միավորով գլխավորում է «Միկա»-ն, 2-րդ տեղում 7 միավորով «Գանձասար»-ն է: Հայաստանի առաջնության 5 տուրում ապրիլի 21-ին կկայանա երկու հանդիպում՝ «Շիրակ»-«Փյունիկ» և «Գանձասար»-«Իմպուլս»: Մեկ օր անց կխաղան «Արարատ»-ն ու «Ուլիս»-ը, «Միկա»-ն ու «Բանանց»-ը:

Մեկնաբանել