Վիկտորյա Ազարենկոն առաջատար է

Առաջատար հնգյակում փոփոխություններ տեղի չեն ունեցել, քանզի ուժեղագույն թենիսիստուհիները բաց էին թողել Բարսելոնի մրցաշարը՝ նախապատրաստվելով Շտուտգարտի ավելի հեղինակավոր մրցաշարին: Առաջին տեղում 4620 միավորով բելառուս թենիսիստուհի Վիկտորյա Ազարենկոն է: 2920 միավորով երկրորդ հորիզոնականում ռուս Մարիա Շարապովան է: Լավագույն եռյակը եզրափակում է լեհ Ագնեշկա Ռադվանսկան՝ 2885 միավոր:

1. Վիկտորյա Ազարենկո (Բելառուս)-4620
2. Մարիա Շարապովա (Ռուսաստան)-2920
3. Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան)-2885
4. Մարիոն Բարտոլի (Ֆրանսիա)-1756
5. Անժելիկա Կերբեր (Գերմանիա)-1695
6. Կարոլինա Վոզնյացկի (Դանիա)-1611
7. Սառա Էրանի
(Իտալիա)-1300
8. Սամանթա Ստոսուր (Ավստրալիա)-1226
9. Պետրա Կվիտովա (Չեխիա)-1185
10. Քիմ Քլիսթերս (Բելգիա)-1180