Թույլատրվում է մինչեւ 3.5տ քաշով մեքենաների երթեւեկությունը

Ստեփանծմինդա-Լարսի հատվածում մեծ ծավալով քարակույտի և քանդված ճանապարհի պաստառի առկայության պարագայում երթևեկություն թույլատրվում է միայն 3.5տ-ից ոչ ավելի ընհանուր քաշով մեքենաներին: Ինչպես ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնել են Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից, այլ մեքենաների համար երթևեկությունն արգելված է: Ճանապարհի մյուս հատվածներում երթևեկությունը բաց է:
Գուդաուրի (Պոստա) – Կոբի հատվածում մեքենաները կշարժվեն թունելներով` ձյունափլվածքից պաշտպանվելու նպատակով: Կիսակցորդները և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսները թունելներում պետք է շարժվեն միակողմանի:

Գուդաուրի – Կոբի հատվածում մեքենաների կանգ առնելն արգելված է:

Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո:
Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:

Մեկնաբանել