Հարգանքի տուրք` Կարեն Դեմիրճյանի հիշատակին

Պետական-քաղաքական գործիչ, Ազգային հերոս, ԱԺ նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանի 80-ամյակի կապակցությամբ այսօր ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն այցելել է Երեւանի Կոմիտասի անվան պանթեոն։ Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից, Նիկոյանը Հայաստանի օրենսդիր իշխանության անունից ծաղկեպսակ է դրել քաղաքական գործչի շիրիմին եւ լռությամբ ու խոնարհումով հարգել նրա հիշատակը։

Մեկնաբանել