Մարտին եվրոգոտում գնաճը կազմել է 2,7%

Փորձագետները եվրոգոտում ակնկալում էին սպառողական գների 2,6-տոկոսանոց աճ։ Ամսական արտահայտմամբ՝ սպառողական գների ինդեքսն (CPI) աճել է 1,3%-ով՝ 1,2-տոկոսանոց աճի կանխատեսման դեպքում։ Անցած ամիս էներգակիրները թանկացել են 8,5%-ով (փետրվարին՝ 9,5%), տրանսպորտը՝ 4,6%-ով։

Գնաճը, առանց պարենամթերքի և էներգակիրների հաշվարկի, կազմել է 1,3%։ Տարեկան կտրվածքով՝ բազային ինդեքսն աճել է 1,9%-ով՝ 1,6% աճի կանխատեսման դեպքում։

Մեկնաբանել