Սիրունյանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդներին ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը

Թիվ 5 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված անկուսակցական Սուրեն Սիրունյանն այսօր հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության երկարաժամկետ դիտորդներ Անդրեա Մոկանուի և Դիանե Պեցինիի հետ: Ինչպես տեղեկացնում են Սիրունյանի նախընտրական շտաբից, հանդիպման ընթացքում քննարկվել են խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավին առնչվող հարցեր: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչների խնդրանքով Սիրունյանը ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը և քարոզարշավին վերաբերող խնդիրներ: Առաքելության ներկայացուցիչները հետաքրքրվել են ընտրական գրավի չափերի հասանելիության, վստահված անձանց դերի, իշխանական ռեսուրսի օգտագործման դեպքերի, ինչպես նաև ընտրացուցակների հետ կապված խնդիրների մասին:

Սուրեն Սիրունյանը, իշխանական ռեսուրսի գործադրման դեպքերի կապակցությամբ նշել է, որ թիվ 5 ընտրատարածքում մինչ օրս նման խոչընդոտների չի հանդիպել: Նա նորմալ և հասանելի է գնահատել պատգամավորության թեկնածուի համար հաստատված ընտրական գրավի չափը:

Մեկնաբանել