Coca-Cola-ի շահույթը՝ $2 մլրդ

Հաշվետու ժամանակահատվածում վերանայված շահույթը՝ մեկ բաժնետոմսի հաշվով կազմել է  $0,89՝ անցած տարվա  $0,86-ի համեմատ։

2011թ.ընկերության  զուտ շահույթը նվազել  է 27%-ով՝ 3 մլրդ՝ կազմելով մինչև $8,57 մլրդ։

Ընկերությունում շահույթի նվազումը պայմանավորում են վերակազմավորման ծախսերով, ինչպես նաև հումքին հատկացվող գումարների մեծ ծավալով։

Անցած ամիս հայտնի էր դարձել, որ Сoca-Cola-ն փոխել է իր արտադրանքի բաղադրությունը, և այն «կկիրառվի» ԱՄՆ-ի ամբողջ տարածքում։

Coca-Cola-ն ստեղծվել  է 1886թ.։ Ընկերության  տարեկան  շրջանառությունը  շուրջ $30 մլրդ է, արտադրանքը ներկայացված է աշխարհի ավելի քան 200 երկրում։ Coca-Cola-ի պորտֆոլիոում ընդգրկված է ավելի քան 2800 արտադրանք, այդ թվում՝ Coca-Cola, Fanta, Sprite, Minute Maid գազավորված, Burn էներգետիկ ըմպելիքները և այլն։ Coca-Cola բրենդը աշխարհում ամենահայտնի ապրանքանիշն է համարվում. այն հայտնի է աշխարհի բնակչության 94%-ի շրջանում։