Զոլյանն ազատվեց աշխատանքից

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել` «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար` ռեկտոր Ս. Զոլյանի լիազորությունները դադարեցնելու և 2008 թ. մարտի 17-ին կնքված թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին: Այս մասին ասված է ԿԳՆ տարածած հաղորդագրությունում:

Հրամանը, որի լուսանկարը տեղադրված է ԿԳՆ կայքում, բավական անփույթ և տառասխալներով է կազմված:

Մեկնաբանել