Տարեկան $2 մլրդ Աֆղանստանին․ Քարզայի պահանջը ԱՄՆ-ին

Այսպիսի հայտարարությւոն է արել Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը Քաբուլի համալսարանում հանդիպման ընթացքում, հաղորդում է AFP գործակալությունը։ «Նրանք ասում են՝ գումար կտրամադրեն՝ չնշելով դրա չափը։ Մենք պատասխանում ենք՝ կողմ ենք անգամ փոքր գումարին, սակայն դա պետք է ամրագրվի պայմանագրում»,-ասել է Քարզայը։ Քարզայը՝ մյուս կողմից նշել է, թե չի ցանկանում, որ ամերիկացիները չափից ավելի գումար ծախսեն։ «Թող խնայեն, բայց չմոռանան մեզ հատկացնել», -ասել է Քարզայը։ Հատկանշական է, որ նախագահի այս հայտարարությունները հնչում են ԱՄՆ-Աֆղանստան երկկողմ պայմանագրի ստորագրման շուրջ բանակցությունների հետանապատկերին։ Այս ժամանակահատվածում Քաբուլին հաջողվել է հասնել Վաշինգտոնի կողմից մի շարք պարտավորությունների կատարման ստանձնմանը, սակայն 2014թ. ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Աֆղանստանի կառավարությանը հատկացվելիք գումարի չափը դեռ հստակ չէ։ ԱՄՆ-ի 2013թ. բյուջեի նախագծի համաձայն՝ Աֆղանստանին նախատեսվում է $2,5 մլրդ հատկացնել :

Մեկնաբանել