«Ոսկե սարեր»՝ Տաջիկստանում ռազմական բազաների համար․ Էմոմալի Ռահմոն

Այսպիսի հայտարարություն է արել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Անդրադառնալով ռուս-տաջիկական հարաբերություններին՝ Ռահմոնը նշել է, որ Ռուսաստանը Տաջիկստանի գլխավոր ռազմավարական գործընկերը և բնական դաշնակիցն է։« Ռազմական այն օբյեկտները, որը Մոսկվան ունի  Տաջիկստանում, չունի ԱՊՀ-ի որևէ այլ երկրում», -ասել է Ռահմոնը։

Երկրում ռազմական այլ՝ ոչ ռուսական, օբյեկտների տեղակայման հնարավորության մասին Ռահմոնը նշել է, թե «իր սեղանին այլ պետություննների՝ «ոսկե սարեր» խոստացող առաջարկների փաթեթներ են դրված, որոնք, անգամ չեն ուսումնասիրվում»։

Տաջիկստանում ռուսական ռազմական բազան ստեղծվել է 2005թ.՝ 201-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հիման վրա։ Ռուսական ստորաբաժանումները տեղակայված են ինչպես մայրաքաղաք Դուշանբեում, այնպես էլ այլ քաղաքներում։ 2011-ի աշնանը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեվեդևը  հայտարարել էր, թե այս բազաների տեղակայման ժամկետը երկարաձգվելու  է 49 տարով։ Մոսկվան օգտագործում է նաև «Նուրեկ» տիեզերական տարածության վերահսկման օպտիկա-էլեկտրոնային հանգույցը։

Ռազմական բազաների տեղակայման համար Մոսկվան Դուշանբեին չի վճարում՝ փոխարենը զենք և ռազմական տեխնիկա է  տրամադրում։