ՀՀ բնակչության 39%-ի համար գործազրկությունը ամենամեծ հիմնախնդիրն է

Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի և The Gallup ընկերության անցկացրած հանրային կարծիքի ուսումնասիրման արդյունքներով, ըստ «Արմնյուզ» հեռուստաընկերության, հարցվողների 39%-ը կարծում է, որ Հայաստանի առջև ծառացած հիմնախնդիրներից ամենամեծը գործազրկությունն է, 12%-ի կարծիքով՝ սոցիալական կարգավիճակը: Բնակիչները ՀՀ առջև ծառացած հիմնախնդիր են համարում նաև ցածր աշխատավարձը, առողջապահությունը, կաշառակերությունը, միգրացիան և այլն:

Արդյո՞ք Հայաստանը պետք է մնա ԱՊՀ անդամ. այս հարցին հարցվողների 80%-ը դրական է պատասխանել: Արդյո՞ք Հայաստանը պետք է միանա Եվրամիությանը, հարցվողների 70%-ը այո է պատասխանել: Իսկ ՆԱՏՈ-ին միանալու հարցին դրական ցանկություն է հայտնել հարցվողների 52%-ը:

Հանրային կարծիքի ուսումնասիրման ծրագրի նպատակն է վերլուծել Հայաստանի բնակչության քաղաքական-հասարակական տրամադրությունները, հետևել առաջիկա խորհրդարանական ընտրությունների ընտրական նախասիրությունների դինամիկային:

Ծրագրի առաջին փուլն անցկացվել է ապրիլի 4-10-ը Երևանում ու Հայաստանի մարզերում 18 և ավելի բարձր տարիքի մարդկանց շրջանում, ովքեր ունեն համապետական ընտրություններում ընտրելու իրավունք: Այս փուլում 1018 բնակչի հետ անցկացվել է հարզացրույց նրանց տանը՝ դեմ առ դեմ:

Մեկնաբանել