Ավելի քան հազար պաղեստինցի իսրայելական բանտերում անժամկետ հացադուլ է սկսել։ Եվս հազար բանտարկյալ հայտարարել է մեկ օրվա ընթացքում սննդից հրաժարվելու մտադրության մասին։
Նրանք երդվել են, որ իրենց ակցիան ամենամավճռական հացադուլն է լինելու վերջին տասնամյակում։
Պաղեստինի Ինքնավարության տվյալներով՝ ներկայում իսրայելական բանտերում պահվում է 4 հազ. 700 պաղեստինցի։ Նրանցից 185-ը անչափահաս է։