Միջնաժամկետ պարտատոմսերի պահանջարկը կազմել է 4 մլրդ 980 մլն դրամ

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը 4 մլրդ 980 մլն դրամ, որից մրցակցային` 4 մլրդ 490 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 490 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Այս մասին տեղեկացնում է Ֆինանսների նախարարության պաշտոնական կայքը:

Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 037 935 057 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբե­րությունը 13.2619 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերութ­յունը` 13.3800 տոկոս:

Աճուրդին մասնակցել 7 գործակալ:

Մեկնաբանել