Հնէաբանները կլորավուն քարացուկները դինոզավրերի ձվեր են համարում

Գիտնականների և հասարակական գործիչների խումբը Չեչնիայի Շարայան մարզ էր գնացել ապրիլի սկզբին` երկու լեռնային ջրվեժ ուսումնասիրելու, ուր էլ գտել էր շրջանաձև քարացուկներ` 60սմ-ից մինչև 1մ շրջագծով: Այս մասին հաղորդում է BBC գործակալությունը:

Գիտնականների մի մասը համարում է, որ դրանք մի քանի դինոզավրերի ձվադրումներն են: Առավել փոքրամարմինները ձվերը հատուկ էին դրել իրենց առավել խոշորամարմին ազգակիցների բների մոտ, որպեսզի միասին դիմակայեին վտանգներին:  

Թե իրականում ինչ է գտնվել, գիտնականները կարող են ասել միայն ածխաջրածնային հետազոտությունից հետո, ինչի համար էլ գտածոներից նմուշներ են ուղարկվել Էսսենտուկիի լաբորատորիա:

Ռազմական գործողությունների ավարտից հետո սա Չեչնիայի այս բարձրլեռնային գոտում առաջին գիտարշավն է: