ԼՂ նախագահը լուրջ խնդիր է համարել ճանապարհների որակը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված հանրապետությունում ճանապարհաշինության հարցերին: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ կառավարության պաշտոնական կայքից:

Համապատասխան տեղեկություններով հանդես են եկել հանրապետության խոշոր ճանապարհաշինարարական ընկերությունների ղեկավարները:

Նախագահ Սահակյանը ճանապարհաշինությունը որակել է երկրի տնտեսության կարևորագույն ոլորտներից մեկը` ընդգծելով, որ վերջին տարիներին ակնառու է իրականացվող աշխատանքների ծավալների շոշափելի աճ: Միևնույն ժամանակ երկրի ղեկավարը նշել է, որ լուրջ խնդիրներ կան կառուցվող ճանապարհների որակի հետ կապված, ինչը բացասաբար է ազդում ոլորտի զարգացման վրա: