Ընտրախախտումներն արդյունքների վրա չեն ազդել. ԿԸՀ

ՌԴ ԿԸՀ-ի պաշտոնական կայքում նշվում է. «Դիտելով տեսանյութերն ամբողջովին` ցանկացած ոք կարող է համոզվել, որ Աստրախանում արձանագրված ընտրախախտումները չէին կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա: Տեղամասային հանձնաժողոի անդամները կարող էին լիովին հավաստիանալ` ինչպիսին էր ընտրողների կամարտահայտությունը և արձանագրել ընտրությունների արդյունքները»:

Ըստ ԿԸՀ-ի` Աստրախանի քաղաքապետի ընտրություններում մարտի 4-ին հաղթել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Միխայիլ Ստոլյարովը: Ընտրությունների արդյունքները վիճարկող Օլեգ Շեինը մարտի 16-ից իր կողմնակիցների հետ հացադուլ է անում:

Մեկնաբանել