Ներքևի հարևանը դատի է տվել Համայն Ռուսիո պատրիարքին

Հայցվորն է նրա հարևան, առողջապահության նախկին նախարար, հիմա հոգևորական Յուրի Շևչենկոն: Այս մասին հաղորդում է «GHN» գործակալությունը:

Որպես պատասխանող կողմ հանդես է գալու պատրիարք Վլադիմիր Գունդյաևը, ով համարվում է խնդրահարույց տան սեփականատերը, և Լիդիա Լեոնովան, ում նա ներկայացրել է` որպես զարմուհի:

«Վզգլյազ» թերթին հայցվորը պատմել է, որ Լեոնովան իրենից դատական կարգով ստացել է 20 մլն ռուբլի վնասի հատուցում. ըստ նրա` վնասը մեկ հարկ ներքևում գտնվող նախկին նախարարի տան վերանորոգման ժամանակ պատճառվել էր պատրիարքի տանը: Տանն առկա շինարարական փոշին Լեոնովայի հրավիրած փորձագետները գնահատել էին` որպես «առողջության համար առանձնահատուկ վտանգ ներկայացնող նանոմոսնիկներ պարունակող նյութ», և այդ եզրակացությունը կցվել էր դատական գործին, ինչի արդյունքում էլ հնարավոր էր եղել այդ բավական մեծ գումարը ստանալ տունը փոշեպատելու դիմաց:

Ըստ նրա` վճարված գումարով պիտի նորոգվեր պատրիարքի տունը, դեն նետվեր կահույքը և գնվեր նորը, սակայն կահույքը դեն չի նետվել, և հիմա դատական կարգով հայցվորը պահանջում է իրեն տալ այդ այն: «Թող ինձ տան այդ աթոռները, գուցե ես աճուրդով վաճառում եմ դրանք»,- ասել է նա:

Ըստ հայցվորի` հնարավոր է, որ պատրիարքի դեմ գործը դատարանը լսի հենց հաջորդ շաբաթ:

Որքան էլ որ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը ձգտում է հեռու մնալ «փոշոտ գործից», լրատվամիջոցները դրա հնարավորությունը չեն տալիս, և անգամ վեհարանն է ստիպված եղել պաշտոնական հայտարարություն տարածել. «Պատրիարք Կիրիլն այդ դատական գործընթացների հետ ոչ մի կապ չունի»:

Մեկնաբանել