Facebook-ը գործարկել է «Լսել» կոճակը

Facebook սոցիալական ցանցը գործարկել է «Լսել» (Listen) կոճակը երգիչների և երաժիշտների պաշտոնական էջերի համար: Այս մասին հաղորդում է TechCrunch-ը:

«Լսել» կոճակը տեղակայված է «Հավանել» (Like) կոճակի կողքին եւ արդեն հասանելի է Ռիհաննայի, Մադոննայի, Coldplay և այլ հայտնի երաժիշտների պաշտոնական էջերում:

Այս կոճակն աշխատում է այն երաժշտական ծրագրի միջոցով, որից ամենից հաճախ է  օգտվում Facebook-ի օգտագործողը: Օրինակ՝ Spotify, Rdio, MOG կամ Deezer: Եթե օգտագործողը որևէ երաժշտական ծրագիր չի օգտագործել երբևէ Facebook-ում երգեր լսելու համար, ապա կոճակը սեղմելիս առաջարկվելու է ամենաճանաչված ծրագրերի ցանկից ընտրել որևէ մեկը:

Facebook-ն աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցն է` ավելի քան 845  միլիոն օգտագործողով: