Ուորեն Բաֆեթը քաղցկեղ ունի

81-ամյա Բաֆեթի խոսքով՝ քաղցկեղը հայտնաբերվել է ապրիլի 11-ին՝ ստանդարտ բուժհետազոտության ժամանակ։ Ներդրողը նշել է, որ քաղցկեղը զարգացման դեռ վաղ փուլում է, և իր կյանքին վտանգ չի սպառնում։

Հուլիսի կեսից սկսած՝ Բաֆեթը երկամսյա բուժման փուլ կանցնի։ Այս ընթացքում նա հարկադրված կլինի մի շարք գործնական ուղևորություններ հետաձգել։

Հիշեցնենք, որ ամերիկյան Forbes հեղինակավոր հանդեսը Բաֆեթի կարողությունը $44 մլրդ է գնահատում։

Մեկնաբանել