IBM-ի եռամսյակային շահույթն աճել է 7,1%-ով

2012թ. 1-ին եռամսյակում IBM-ի զուտ շահույթն աճել է 36,9%-ով՝ մինչև $3,3 մլրդ՝ առանց մեկանգամյա գործոնները հաշվի առնելու։ Սա նշանակում է $2,78՝ մեկ բաժնետոմսի դիմաց, ինչը գերազանցում է միջին կանխատեսումները։ Անցած տարի միևնույն ժամանակահատվածում IBM-ի եռամսյակային շահույթը կազմել է $2,41՝ մեկ բաժնետոմսի հաշվով։

Եռամսյակային կտրվածքով ընկերության զուտ շահույթն աճել է 7,1%-ով՝ մինչև $3,1 մլրդ կամ $2,61՝ մեկ բաժնետոմսի հաշվով։ Անցած տարի այս ցուցանիշը կազմել է $2,86 մլրդ կամ $2,31՝ մեկ բաժնետոմսի հաշվով։ IBM-ի հասույթը կազմել է $24,7 մլրդ (նախորդ ցուցանիշը՝ $24,6 մլրդ)։ Ընկերությունում ակնկալում են, որ ընթացիկ տարում գործառնական շահույթը կաճի առնվազն մինչև $15՝ մեկ բաժնետոմսի հաշվով։

Մեկնաբանել