Քուվեյթի օդային վերադարձը Իրաք

Քուվեյթյան ավիափոխադրողի՝ դեպի Բաղդադ և Նաջաֆ թռիչքների իրականացման մասին հարցումը հաստատվել է Իրաքի իշխանությունների և Իրաքի քաղաքացիական ավիացիայի վարչության կողմից։ Սկզբնական շրջանում Jazeera Airways-ի ինքնաթիռները շաբաթական չորս չվերթ կիրականացնեն ինչպես Բաղդադ, այնպես էլ Նաջաֆ։

Նշենք, որ երկու երկրների միջև ավիահաղորդակցությունն ընդհատվել էր 1990թ՝ Իրաքի Քուվեյթ  ներխուժումի  հետո։ Ավիափոխադրումների վերականգնման մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել անցած ամիս՝ Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքիի Քուվեյթ այցից հետո։ Քուվեյթը Իրաքից 1,2 մլդ դոլար փոխհատուցում էր պահանջում քաղաքացիական իր 10 ինքնաթիռների համար, որոնք Բաղդադի օդնավակայանից «գողացվել» էին 1990-ականների ռազմական գործողությունների ընթացքում։ Սակայն բանակցությունների արդյունքում կողմերը փոխհամաձայնության էին եկել 500 մլն դոլարի շուրջ։ Գումարի մի մասը կանխիկ կվճարվի, իսկ մնացած մասը կներդրվի քաղավիացիայի ոլորտում իրաքա-քուվեյթյան համատեղ նախագծում։