Եգիպտոսում ֆավորիտ 3 թեկնածուները խաղից դուրս մնացին

10 թեկնածուներին նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու որոշման մասին հայտնի էր դարձել դեռ այս ապրիլի 15-ին։ Թեկնածուները բողոքարկել էին, բայց ԿԸՀ-ն իր որոշումը չի փոխել։

Ընտրական հանձնաժողովի այս որոշումն ընտրություններից առաջ լիովին փոխում է ուժերի դասավորությունը։ Ի թիվս այլոց՝ մրցապայքարը ստիպված են լքել նաև նախաընտրական արշավի 3 ֆավորիտները՝ Եգիպտոսի նախկին փոխնախագահ և Ընդհանուր հետախուզության նախկին ղեկավար Օմար Սուլեյմանը, «Մուսուլման եղբայրներ»-ի գլխավոր թեկնածու, կազմակերպության նախկին փոխնախագահ և ֆինանսիստ Խայրաթ աշ Շատիրը և սալաֆիականների թեկնածու Հազեմ Սալահ Աբու Իսմայիլը։

Փորձագետները կարծում են, որ Եգիպտոսում փորձում են պահպանել արևմտատմետ զինվորական վարչակարգը՝ այն մի փոքր արդիականացնելով։ Եվ այս 3 ֆավորիտները հեռացվել են ընտրապայքարից, քանի որ նրանցից յուրաքանչյուրը բավական ուժեղ ֆիգուր է։

Եգիպտոսի նախագահի թեկնածուների վերջնական ցուցակը կհրապարակվի ապրիլի 26-ին, որից հետո կսկսվի նախընտրական արշավը։

Եգիպտոսում նախագահական ընտրությունների առաջին փուլը նշանաված է մայիսի 23-24-ին։ Նախագահական այս ընտրություններն առաջինը կլինեն 2011թ․ փետրվարին Հոսնի Մուբարաքի պաշտոնաթողությունից հետո։

Մեկնաբանել