Արթուր Աբրահամը հիմնադրամ է ստեղծել

«Ես պլանավորում եմ Երևանում կառուցել բռնցքամարտի դպրոց, որտեղ կսովորեն ոչ միայն բռնցքամարտի կանոններ, այլև տարբեր լեզուներ: Մենք ստեղծել ենք «Ներքին Չարբախ» բարեգործական հիմնադրամ, որի օգությամբ էլ Ներքին Չարբախում կբացենք այդ մշակույթի դպրոցը»,– ասել է Աբրահամը:

Սակայն բռնցքամարտիկը նշել է, որ դա դեռ նախագիծ է, և ինքն ամբողջությամբ կզբաղվի այս գործով, երբ ավարտի կարիերան:

Աբրահամը Երևանում կմնա ևս մի քանի օր, այնուհետև կմեկնի Գերմանիա: Ապրիլի 26-ին նա ներկա կլինի իր մարզչի՝ Ուլի Վեգների 70-ամյակին նվիրված միջոցառմանը, ինչից հետո էլ կսկսի նախապատրաստվել իր հաջորդ մարտին, որը նշանակված է օգոստոսի 25-ին: