Դել Բոսկեն մնաց Իսպանիայում

«Ես շարունակելու եմ աշխատել Իսպանիայի հավաքականում,– Դել Բոսկեի խոսքը, ըստ Panorama.am-ի, մեջբերել է Marca-ն:– Նոր պայմանագրի մանրամասների մասին առայժմ չեմ ցանկանում խոսել»:

Հիշեցնենք, որ Դել Բոսկեն Իսպանիայի ազգային ընտրանին գլխավորում է 2008-ից: 2010թ. նրա ղեկավարությամբ թիմն իր պատմության մեջ առաջին անգամ տիրացավ աշխարհի չեմպիոնի կոչմանը: Իսկ Եվրո-2012-ում Իսպանիայի հավաքականն ընդգրկվել է C խմբում՝ Իտալիայի, Խորվաթիայի ու Իռլանդիայի ընտրանիների հետ միասին: