Կլիչկոն ուզում է քաղաքապետ դառնալ

«Բազմիցս հայտարարել եմ, որ մեր երկրի բարեփոխումները պետք է սկսվեն Կիևից։ Ես պետք է մասնակցեմ Կիևի քաղաքապետի ընտրություններին։ Մենք կմասնակցենք այդ ընտրություններին, սակայն մեզ պետք է տեղեկացնեն, թե երբ են կայանալու ընտրությունները»,– Կլիչկոյի խոսքը, ըստ News.am-ի, փոխանցում է atn.ua-ն։

Հիշեցնենք, որ 40-ամյա բռնցքամարտիկը «Ուկրաինական ժողովրդավարական բարեփոխումների դաշինք» կուսակցության առաջնորդն է։