Իսպանիան կրկին ռեցեսիայում է

Տեխնիկական ռեցեսիա է համարվում ՀՆԱ-ի անկումը առնվազն երկու եռամսյակ շարունակ։ Օրդոնեսի խոսքով՝ 2011թ. 4-րդ եռամսյակում Իսպանիայի տնտեսությունը կրճատվել է 0,3%-ով, և այս միտումը նկատվել է նաև ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում։ Միաժամանակ՝ ԿԲ նախագահն ընթացիկ տարվա առաջին երեք ամսում իսպանական ՀՆԱ-ի անկման հստակ տվյալներ չի ներկայացրել։

Իսպանիայի էկոնոմիկայի նախարար Լուիս դե Գինդոսը, իր հերթին, հայտարարել է, որ 2012թ. 1-ին եռամսյակում ՀՆԱ-ի կրճատումը կարող է դառնալ այնպիսին, ինչպիսին անցած տարվա վերջին եռամսյակում էր (այն է՝ 0,3%), գրում է բրիտանական The Daily Telegraph-ը։ Եռամսյակային ՀՆԱ-ի պաշտոնական տվյալները հայտնի կլինեն ապրիլի 30-ին։

Հիշեցնենք, որ Իսպանիան ռեցեսիայում էր հայտնվել նաև 2009թ.՝ գլոբալ տնտեսական ճգնաժամի պատճառով։ Այդ ժամանակ տնտեսության անկումը շարունակվել էր մեկուկես տարի, և վերականգնվել էր սկսել միայն 2010թ. սկզբին։ Ավելի ուշ Մադրիդը դարձավ նաև եվրոգոտու պարտքային ճգնաժամի զոհը։ Անցած տարվա վերջին երկրի պետպարտքը կազմում էր ՀՆԱ-ի 68%-ը։

Մեկնաբանել