Քեյթ Միդլթոնի քույրը` սկանդալային պատմության կենտրոնում

Քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոնի քույրը` Պիպան, ներքաշվել է սկանդալային պատմության մեջ: Լրատվամիջոցներում հայտնվել են 28-ամյա Պիպայի նկարները. աղջիկը  քանի երիտասարդների հետ նստած է մեքենայի մեջ, որոնցից մեկի ատրճանակն ուղղված է  ֆոտոխցիկին:

«Զվարճալի» այս նկարներն անմիջապես հայտնվել են համացանցում, իսկ անուհետև` ոստիկանությունում:

Ըստ տեղեկատվության` ընկերներն ուղևորվում էին Փարիզ ֆրանսիացի հայտնի դիզայների երեկույթին մասնակցելու նպատակով:

Ավտոմեքենայի ուղևորների դեմ դժվար թե քրեական գործ հարուցվի, քանի որ նրանք պնդում են, որ դա ընդամենը խաղալիք ատրճանակ էր:  Մինչդեռ, եթե հետաքննության արդյունքում ապացուցվի, որ այն իսկական էր, բոլորին, այդ թվում` Պիպա Միդլթոնին, սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում: