ՀՀ վարչապետ. հարկեր/ՀՆԱ ցուցանիշը ցածր մակարդակի է

«Տարեկան բարելավման ցուցանիշ ունենք՝ 0,3-0,4 տոկոսային կետով։ Այս միտումը սկսել է ի կատար ածվել ճգնաժամից հետո»,- ասաց վարչապետը։ Ընդ որում՝ կառավարությունը համաձայն է, որ այս ցուցանիշի բարելավումը լրջագույն խնդիր է։

Civilnet.am-ի դիտարկմանը, թե ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում նշվում է, որ դեռևս չի հաջողվել հաղթահարել աղքատությունն ու կոռուպցիան, ապահովել արդար մրցակցություն՝ բարենպաստ գործարար միջավայրում, իսկ անցած տարիներին այդպես էլ չի բարելավվել մրցակցային միջավայրը, Սարգսյանն արձագանքեց, որ 2008թ. նպատակները բավական հավակնոտ էին, քանի որ բազան, որի հիման վրա կազմվում էին այդ ծրագրերը՝ «դեպի վերև գնացող տրենդի վրա էին»։

«2009թ. ճգնաժամը էական շտկում մտցրեց ծրագրերում, և մենք մշակեցինք նոր ռազմավարություն, որը պետք է հաշվի առներ ճգնաժամի դասերը, և իրականացվում է հետճգնաժամային ծրագիրը։ Մենք տեսնում ենք, որ այդ ծրագիրն արդեն արդյունքներ է տալիս»,- ասաց վարչապետը։

Մեկնաբանել