Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանողները դուրս են եկել բողոքի երթի՝ «Պարոն Զոլյան հետ եկեք», «Չլինի Սուրեն Զոլյանը, չենք լինի մենք՝ ուսանողներս» պաստառներով և «արդարության» կոչերով: Նրանք շարժվում են ՀՀ կրթության և գիտության նախարարություն՝ պահանջելու հանդիպում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ, կոչ անելու վերջինիս վերանշանակել ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանին:
Արմեն Աշոտյանին չհանդիպելու դեպքում նրանք նամակ կհանձնեն նախարարությանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով աշխատանքից հեռացվել է ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը:
Նշենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Արմեն Աշոտյանի կողմից Սուրեն Զոլյանին աշխատանքից ազատելու հանգամանքի վերաբարյալ հայտարարել է, որ քաղաքական որևէ ենթատեքստ չկա: «Առկա է օրինական դաշտում հարցեր լուծելու հնարավորություն»,-ասել է նա:
Այն հարցին, թե արդյոք որոշումն օրինական էր, վարչապետը պատասխանել է. «Եթե անօրինական է, ապա համապատասխան մարմինները դրա գնահատականը կտան»: