Հատկանշական է, որ Միացյալ Նահանգների և Ճապոնիայի միջև նախկինում նմանատիպ համաձայնագրեր չեն կնքվել, գրում է բրիտանական The Financial Times-ը։
Ճապոնական ընկերություններից յուրաքանչյուրը տարեկան 4-ական տ հեղուկացված բնական գազ կներկրի։ Ամերիկացիների և ճապոնացիների միջև պայմանավորվածության մասին հաղորդագրությունը հաջորդել է այն բանին, երբ ԱՄՆ-ը պաշտոնապես հաստատել է հեղուկացված բնական գազի արտահանման՝ ավելի քան 40 տարվա մեջ առաջին նախագիծը։
Ակնկալվում է, որ ամերիկյան գազի՝ Ճապոնիա արտահանման աշխատանքները կմեկնարկեն 2016թ., երբ ԱՄՆ-ում կկառուցվի վառելիքի հեղուկացման գործարան։ Bloomberg-ի հաղորդմամբ՝ գործարանը կկառուցվի Լուիզանիա նահանգում։
Նշենք, որ Ճապոնիային էներգակիրների հոսք է անհրաժեշտ. «Ֆուկուշիմա-1» ատոմակայանի վթարից հետո երկրի գրեթե բոլոր աէկները փակվել են։ Մյուս կողմից՝ Միացյալ Նահանգները, իր հերթին, հեղուկացված գազի ոլորտի բում է վերապրում։