«Երշիկեղեն»-ից մինչեւ «Կոնյակ»` գերիշխողներ չկան

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական hանձնաժողովը,վերլուծելով մի շարք ապրանքային շուկաներ, գերիշխողներ չի հայտնաբերել։ «Բնական հյութեր»-ի, «Երշիկեղեն»-ի, «Մակարոնեղեն»-ի,Գինի» և «Կոնյակ» ապրանքային շուկաներում ազատ մրցակցություն է՝ գերիշխող չկա։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել, ըստ որի` պարբերաբար դիտարկումներ է իրականացնում տարբեր ապրանքային շուկաներում։

«Բնական հյութեր» ապրանքային շուկայում 2011- ին գործունեություն է իրականացրել 56 տնտեսվարող, որոնցից իրացման առավել մեծ ծավալներ ունեն «Ադամյում» ընկերությունը` (21,13 % մասնաբաժին), «Կոկա Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությունը` (16,74 %) և «Սիս Նատուրալը» ` (13,47 % մասնաբաժին): Հանձնաժողովի դիտարկմամբ` բնական հյութերի շուկայում գերիշխողներ չկան:

ՏՄՊՊՀ-ը վերլուծել է նաև «Երշիկեղենի» շուկայում առկա մրցակցային իրավիճակը. այստեղ արտադրության և իրացման ոլորտում գործունեություն է իրականացրել 43 տնտեսվարող: Իրացման առավել մեծ ծավալներ ունեն «Մուշ» ընկերությունը` 19,59 % բաժնով, «Աթենք» ընկերությունը` 13,98 % և «Բեկոն Պրոդուկտը»` 12,50 % մասնաբաժնով: Հանձնաժողովի դիտարկմամբ` այս շուկայում ևս գերիշխող տնտեսվարողներ չկան, այն ունի կենտրոնացվածության միջին աստիճան:

«Մակարոնեղեն» ապրանքային շուկայում գործում է 95 տնտեսվարող, որոնցից առավել խոշորներն են` «Էյ-էյ-էֆ-փի-սի» ընկերությունը` 15,8 % , «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզա»-ն` 9,3 % և «Թալգրիգ» ընկերությունը` 9,2 % մասնաբաժիններով: Այս ապրանքային շուկան ունի կետրոնացվածության ցածր աստիճան:

«Գինի» ապրանքային շուկայում ուսումնասիրվել է 41 տնտեսվարողների գործունեություն: Իրացման առավել մեծ ծավալներ ունի 3-ը` «Պռոշյանի կոնյակի գործարանը»` 22,60 % բաժնով, «Վեդի ալկո» ընկերությունը` 16,68 % և «Հոկտեմբերյանի կոնյակի գործարանը»` 14,22 % մասնաբաժնով: Շուկան ամբողջությամբ մրցակցային է, գերիշխող տնտեսվարողներ չկան:

Ինչ վերաբերում է տեղական կոնյակի արտադրությանը, ապա հանձնաժողովի ուսումնասիրության համաձայն` այս շուկայում իրացման առավել խոշոր ծավալներ ունի 3 գերիշխող ընկերություն` «Երևանի կոնյակի գործարանը», «Պռոշյանի կոնյակի գործարանը» և «Հոկտեմբերյանի կոնյակի գործարանը:

Մեկնաբանել