Արմեն Աշոտյանը պատրաստ է զրուցել մի քանի ուսանողի հետ

Այս պահին ՀՀ կրթության և գիտության նախարարության դիմաց հավաքված Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանողները պահանջում են, որ նախարար Արմեն Աշոտյանը ցած իջնի և զրուցի իրենց հետ:

Ինչպես լրագրողներին հայտնել է նախարարը, նա պարտաստ է զրուցել, սակայն ոչ բոլորի, այլ մոտ մեկ տասնյակի հետ:

Հիշեցնենք, որ ԵՊԼՀ ուսանողներն այսօր բողոքի երթով շարժվեցին դեպի ԿԳՆ`Արմեն Աշոտյանից պահանջելու վերանշանակել Սուրեն Զոլյանին ԵՊԼՀ ռեկտորի պաշտոնում, որից վերջինս ազատվել էր ապրիլի 17-ին ՀՀ ԿԳ նախարարի հրամանով: 

Հաղորդակից նյութեր` Բրյուսովի ուսանողները բողոքի երթ են կազմակերպել