Citigroup-ի բաժնետերերը դեմ են մենեջերների բարձր պարգևավճարներին

Բաժնետերերի ձայնը տվյալ դեպքում խորհրդատվական է և չի պարտադրում բանկին փոխել ղեկավարության պարգևատրման գումարի չափը։ Մյուս կողմից՝ այս քվեարկությունը «դժգոհության ուղերձ» է պարունակում ԱՄՆ-ի խոշորագույն բանկերից մեկի ներկայիս ղեկավարության նկատմամբ։

Հատկանշական է, որ Ուոլ սթրիթի թոփ մենեջերների չափազանց մեծ պարգևավճարները վերջին շրջանում բանկերի բաժնետերերի դժգոհությունն են առաջացրել, քանի որ դրանք փոխկապակցված չեն ֆինանսական ինստիտուտների ցուցանիշների հետ։

Նշենք, որ 2010թ. ընդունված Դոդ-Ֆրենկի օրենքի համաձայն՝ ամերիկյան խոշորագույն բանկերի բաժնետերերն իրավունք ունեն վիճարկել իրենց կառավարիչներին հատկացվող վճարումների չափը։ Այդ որոշումները, սակայն, ենթակա չեն պարտադիր կատարման։

Մեկնաբանել