Մերձդնեստրում ռադար՝ միայն Քիշնևի թույլտվությամբ

Ըստ նրա՝ ռադիոտեղորոշիչ կայանի տեղակայումը Մերձդնեստրում տվյալների՝ ավելի մեծ շրջագծով հավաքման և օդային տարածության վերահսկման հնարավորություն կտա։ Մյուս կողմից՝ Մերձդնեստրը, Մարինուցայի խոսքով, Մոլդովայի՝ ինքիշխան պետության մի մասն է, և Ռուսաստանը պետք է հարգի Մոլդովայի ինքնիշխանությունը և այս երկրի տարածքում առանց երկրի իշխանությունների համաձսյանության ռադարներ չտեղակայի։

«Ես չեմ հավատում, որ Ռուսաստանը այնպիսի որշումներ կընդունի, որոնք կվնասեն Ռուսաստանի միջազգային հարաբերություններին և հեղինակությանը», -ասել է նախարարը՝ հավելելով, որ Մերձդնեստրում ռուսական զորամիավորումների արդիականացումը, որի մասին ավելի վաղ հայտարարել էր Ռուսաստանի փոխվարչապտ Դմիտրի Ռոգոզինը, ենթադրում է միայն հետևակային զորամիավորումներին սարքավումների մատակարարում։

Նշենք, որ երեկ ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականը գրել էր, թե Ռուսաստանը մտադիր է Մերձդնեստրում՝ Տիրասպոլում, «Վորոնեժ» տիպի ռադար տեղակայել, և նախարարի հայտարաությունը, ըստ էության, այս հրապարակման արձագանքն է։

Մեկնաբանել