Ինտերնետին գրաքննություն չի սպառնում․ Մեդվեդև

«Խոսքը ինտերնետում որևէ գրաքննության մասին չէ և չի էլ եղել։ Դա անհնար է, ես բազմիցս եմ այդ մասին խոսել։ Դա պարզապես անիմաստ է»,- ասել է նա՝ ընդգծելով, սակայն, որ իրավապահները պատժելու են նրանց, ովքեր ցանցում անօրինական կոնտենտ կտեղադրեն։

Ինտերնետը ունիվերսալ գործիք է, հավելել է Ռուսաստանի նախագահը, ինչը նշանակում է, որ կարող է օգտագործվել ինչպես ի շահ հասարակության, այնպես էլ՝ ի վնաս։

Տեսաուղերձում Մեդվեդևը նաև հույս է հայտնել, որ ինտերնետի, սոցիալական ցանցերի ու բլոգոսֆերայի հնարավորութունները թույլ կտան իշխանությունն առավել բաց դարձնել և կընդլայնեն քաղաքացիների մասնակցությունը պետական կարևոր որոշումների ընդունման ժամանակ։

ՌԴ ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ալեքսեյ Մոշկովն անցյալ տարվա դեկտեմբերին հայտարարել էր, որ ինտերնետում անանունության մակարդակը Ռուսաստանում հարկ է նվազեցնել։