ՉԺՀ-ից ներկրված 249 ավտոբուսը նվիրաբերվել է Երեւանին

Երևան համայնքին են նվիրաբերվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից որպես նվիրատվություն ներկրված 249 ավտոբուսներն ու պահեստամասերը: Կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի որոշումներով`նշված ավտոբուսների և դրանց պահեստամասերի ներմուծման ծրագիրը որակվել է որպես բարեգործական: Ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, ավտոբուսները նվիրաբերվել են Երևան համայնքին՝ Երևանի քաղաքային ենթակայության կազմակերպության կողմից Երևանում հասարակական տրանսպորտի աշխատանքները կազմակերպելու պայմանով:

Երևանի ավագանու այսօրվա նիստում քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նշել է, որ հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված նվիրաբերության նպատակն ապահովելու համար նշված գույքը պետք է տրամադրվի Երևանի ենթակայության <<Երևանի ավտոբուս>> ՓԲ ընկերությանը, իսկ ավելորդ շրջանառության արդյունքում Երևան համայնքի համար կարող են առաջանալ լրացուցիչ հարկային պարտավորություններ ու լրացուցիչ ձևակերպումներ, ՀՀ կառավարության որոշմամբ` փոփոխություններ ու լրացում է կատարվել կառավարության համապատասխան որոշման մեջ , որով 249 ավտոբուսն ու պահեստամասերը նվիրաբերվել են <<Երևանի ավտոբուս>> ՓԲԸ-ին։

Մեկնաբանել