ՉԺՀ-ից ներկրված 249 ավտոբուսը նվիրաբերվել է Երեւանին

Երևան համայնքին են նվիրաբերվել Չինաստանի Ժողովրդական  Հանրապետությունից  որպես նվիրատվություն ներկրված 249 ավտոբուսներն ու պահեստամասերը: Կառավարության բարեգործական  ծրագրերի  համակարգման  հանձնաժողովի որոշումներով`նշված  ավտոբուսների և դրանց   պահեստամասերի ներմուծման ծրագիրը  որակվել է  որպես  բարեգործական:  Ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, ավտոբուսները նվիրաբերվել են  Երևան համայնքին՝  Երևանի քաղաքային  ենթակայության  կազմակերպության կողմից Երևանում հասարակական  տրանսպորտի  աշխատանքները  կազմակերպելու  պայմանով:

Երևանի ավագանու այսօրվա  նիստում քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նշել է, որ  հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության  որոշմամբ նախատեսված   նվիրաբերության  նպատակն ապահովելու համար նշված  գույքը պետք  է տրամադրվի Երևանի ենթակայության <<Երևանի   ավտոբուս>>  ՓԲ ընկերությանը,  իսկ   ավելորդ   շրջանառության  արդյունքում  Երևան  համայնքի   համար կարող  են  առաջանալ  լրացուցիչ   հարկային   պարտավորություններ ու լրացուցիչ  ձևակերպումներ, ՀՀ  կառավարության  որոշմամբ` փոփոխություններ ու լրացում է կատարվել  կառավարության  համապատասխան որոշման  մեջ , որով  249 ավտոբուսն  ու  պահեստամասերը նվիրաբերվել են <<Երևանի  ավտոբուս>> ՓԲԸ-ին։