Արմեն Աշոտյանը կայցելի Բրյուսով՝ ուսանողների հետ հանդիպման

ՀՀ կրթության և գիտության նախարարություն ուղղված բողոքի երթի ուսանողներից հինգը հանդիպել է նախարար Արմեն Աշոտյանին և նշել, որ չեն ցանկանում պարզաբանումներ լսել, այլ պահանջում են վարչապետի և ԿԳ նախարարի ընդհանուր հանդիպում ԵՊԼՀ ուսանողների հետ: Նրանք հավելել են, որ Սուրեն Զոլյանին ռեկտորի պաշտոնում վերանշանակելու իրենց պայքարը շարունակվելու է: Այս մասին «Սիվիլնեթ»-ին տեղեկացնում է երթի մասնակից և ԵՊԼՀ ուսանող Նարեկը:

Արմեն Աշոտյանը խոստացել է վաղը՝ ապրիլի 19-ին, այցելել համալսարան՝ հանդիպելու ուսանողներին:

Հիշեցնենք, որ ԵՊԼՀ մոտ 200 ուսանողներ այսօր բողոքի երթով շարժվեցին դեպի ԿԳՆ`Արմեն Աշոտյանից պահանջելու վերանշանակել Սուրեն Զոլյանին ԵՊԼՀ ռեկտորի պաշտոնում, որից վերջինս ազատվել էր ապրիլի 17-ին ՀՀ ԿԳ նախարարի հրամանով:

Հաղորդակից նյութեր` Բրյուսովի ուսանողները բողոքի երթ են կազմակերպել

Արմեն Աշոտյանը պատրաստ է զրուցել մի քանի ուսանողի հետ

Մեկնաբանել