Գործողության մեջ կդրվի 85 միջազգային և եվրոպական ստանդարտ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ստանդարտացման միջազգային կազմակերպության նախագահ Բորիս Ալյուշինին: «Ի դեմս Ձեզ` ստանդարտացման համակարգի ներդրման և կիրառման աշխատանքներում մենք ունենք լավ գործընկեր: Ուրախ ենք, որ մեր համագործակցությունը նպաստում է նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ամրապդնմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետը գոհունակություն է հայտնել Ստանդարտացման միջազգային կազմակերպության հետ համագործակցությունից և շնորհակալություն հայտնել Բորիս Ալյուշինին՝ ատանդարտացման համակարգի կիրառման աշխատանքներում Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար:

Տիգրան Սարգսյանը և Ստանդարտացման միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են երկկողմ հետագա համագործակցությանը, ստանդարտացման համակարգի կիրառման նպատակով իրականացվող բարեփոխումներին, ազգային ստանդարտների՝ միջազգային չափանիշներին ներդաշնակեցմանը վերաբերող հարցեր:

Համաձայն Հայաստանի 2012 թ. ստանդարտացման ծրագրի՝ նախատեսվում է մշակել և գործողության մեջ դնել 85 միջազգային (ԻՍՕ) և  եվրոպական (ԵՆ) ստանդարտ: