Հնարավոր է՝ Եվրոպան Աթենքին €25 մլրդ տրամադրի

Ակնկալվում է, որ առաջիկայում EFSF-ի պարտատոմսերը կհանձնվեն Հունաստանի բանկերի աջակցության ֆոնդին՝ միջազգային եռյակի (ԱՄՀ, Եվրահանձնաժողով և Եվրոպական կենտրոնական բանկ)՝ Աթենքին տրամադրվելիք ֆինասնական աջակցության երկրորդ ծրագրի շրջանակում։   

Ֆինանսական օգնության երկրորդ փաթեթի ակտիվացման մասին որոշումը Հունաստանի վարկատուներն ընդունել են այն բանից հետո, երբ երկրի կառավարությունը հրապարակել է PSI (private sector involvement) ծրագրի արդյունքները, որը ենթադրում է հունական պարտքերի վերակառուցման մեջ մասնավոր հատվածի մասնակցությունը։ PSI-ը նախատեսում է հունական պարտատոմսերի փոխանակում նոր արժեթղթերով՝ 53,5% դիսկոնտով, որի հաշվին մասնավոր ներդրողները կներեն Հունաստանի հին պարտատոմսերի ավելի քան €100 մլրդ պարտքը։

Մինչև 2012թ․ ապրիլի 20-ը Հունաստանի իշխանությունները կներկայացնեն բանկերի վերակապիտալավորման ծրագիրը, որոնք դարձել են երկրի պարտքի վերակառուցման ծրագրի զոհերը։