HSBC-ն անցնում է յուանի

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը հայտարարել է, թե սա առաջին քայլն է Լոնդոնը յուանով արտահայտված պարտատոսմերի տեղաբաշխման խոշոր կենտրոն դարձնելու ճանապարհին։ Ներկայում Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի բանկերում, ընդհանուր առմամբ, առկա է 109 մլրդ յուանի դեպոզիտ։

Ներկայում յուանը լիովիոն փոխակերպելի արժույթ չի համարվում։ Պեկինը սահմանափակում է նրա շրջանառությունը երկրի սահմաններից դուրս՝ վախենալով փոխարժեքի անվերահսկելի տատանումներից։

Չինաստանի կառավարությունը և Ազգային բանկը՝ մյուս կողմից՝ յուանը դուրս են բերում միջազգային շուկա։ Ներկայում Պեկինը առևտրային գործքարների յուանով իրականացման շուրջ պայմանագրեր է ստորագրել Արևելյան Ասիայի, Մերձավոր Արևելքի և Լատինական Ամերիկայի իր մի շարք գործընկերների հետ։

Չինաստանի վերակառուցման բանկի նախագահ Հո Շուկինի կանխատեսման համաձայն՝ կառավարությունը յուանով առևտուրը կարող է ազատականացնել առաջիկա հինգ տարում։

Մեկնաբանել