Ընտրախախտումների վիճակագրությունն` ըստ Ոստիկանության

Ոստիկանությունն այդ քննությունն սկսել է ՀՀ Ազգային Ժողովի 2012 թ. մայիսի 6-ին կայանալիք ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկությունների հիման վրա:
Այդ թվում` որպես ստուգման ենթակա տեղեկություն նախապատրաստվել է 1 նյութ և անհիմն լինելու պատճառով եզրակացությամբ թողնվել է անհետևանք, իսկ որպես հանցագործության մասին հաղորդում դիտված 4 նյութերով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, դրանցից 3-ը հանցագործության դեպքի, իսկ 1-ը` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
1 դեպքով հարուցվել է քրեական գործ և ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում կատարվում է նախաքննություն:
7 նյութեր գտնվում են նախապատրաստման ընթացքում:

1 դեպքով դիմողին տրամադրվել է տեղեկատվություն, քանի որ այն որպես հանցագործության մասին հաղորդում չի դիտվել: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության պաշտոնական կայքից:

Մեկնաբանել