Փոխվել են փոխանակման կետերի տերերը

«Կենտրոնական բանկի խորհուրդը ապրիլի 17-ի նիստում որոշել է վերաձևակերպել անհատ ձեռնարկատեր Արամ Ղազարյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 729, անհատ ձեռնարկատեր Համլետ Ասատրյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 270 և «Մուսոյան ԱԱԱ» ՍՊԸ գրավատան կազմակերպման լիցենզիաները:
Խորհուրդը որոշել է գրավատան կազմակերպման լիցենզիաներ տրամադրել «ՈՍԿԵ ՆԱՀԱՆԳ» ՍՊԸ-ին և «ԷԼԱՏՈ ԳՈԼԴ» ՍՊԸ-ին»,- նշված է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել