Մահ, բայց ոչ` բանտարկություն. Բրեյվիկ

Նորվեգիայում, ի դեպ, մահապատիժ չի կիրառվում:

Երբ Բրեյվիկին հարցրել են, թե ցանկանում է, որ դատարանն իրեն դատապարտի մահվան, Բրեյվիկն ասել է. «Ոչ, բայց ես կհարգեի այդպիսի որոշումը: 21 տարի բանտարկությունը ես չէի ընդունի, դա ուղղակի ծիծաղելի է»:

Հիշեցնենք, որ Բրեյվիկի հարձակման արդյունքում տուժվել էր շուրջ 900 մարդ, այդ թվում` 8 զոհ և 209 վիրավոր Օսլոյում ու 69 զոհ և 33 վիրավոր Ուտոյայում:

Իր զոհերին ներկայացնող դատապաշտպանը Բրեյվիկին հարց է տվել նրա կրոնական համոզմունքների մասին: «Ես ինձ համարում եմ պայքարող քրիստոնյա` ինձ համար ծայրահեղ կարևոր է Եվրոպայի ապաքրիստոնեացումը,- պատասխանել է Բրեյվիկը,- դա չի նշանակում, որ մենք ուզում ենք քրիստոնեական կրոնապետություն, մենք ֆունդամենտալիստներ չենք: Ես հավատում եմ աստծուն և մահվանից հետո կյանքին»:

Բրեյվիկը շարունակել է պնդել, որ ինքը «Տաճարականների օրդենի» անդամ է. իսկ նրանք ծայրահեղ հակաիսլամիստներ են: Նա մի քանի աննշան մանրամասներ է պատմել «Օրդենի» մասին, որից հետո խնդրել է դատախազին չքմծիծաղել իր ասածների վրա: Ըստ Բրեյվիկի` «Տաճարականները» հանդիպել էին Լոնդոնում, որպեսզի հստակեցնեն իրենց քաղաքական ռազմավարությունը: Սակայն նա հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե այդ հանդիպման ընթացքում ընդունվել է արդյոք որոշում` պայքարի ժամանակ բռնություններ կիրառելու մասին: Այս մասին հաղորդում է BBC գործակալությունը: