Ռազմատեխնիկան` շքե՞րթի համար, թե՞ ընդդիմության դեմ

Աստրախանի քաղաքապետի նախկին թեկնածուն, ով ընտրախախտումների դեմ իր բողոքն է արտահայտում հացադուլով, հայտարարել է, որ քաղաք է բերվել բրոնապատ տեխնիկայի երկու շարասյուն: Իր կայքում նա տեղադրել է շարասյան տեսագրություն:

«Ինձ թվում է, որ դա ամենատրամաբանական բացատրությունն է, քանի որ մայիսի 9-ը դեռ բավական հեռու է»,- նշել է նա:

Իսկ ռազմատեխնիկայի մուտքը քաղաք ներքին գործերի նախարարությունում հենց մայիսի 9-ին կազմակերպվող շքերթով էլ բացատրել են` հերքելով, որ դա ընդդիմադիրների ակցիաների հետ որևէ կապ ունի. հաղորդում է BBC գործակալությունը:

Հիշեցնենք, որ իր կողմնակիցների հետ Օլեգ Շեինն ավելի քան մեկ ամիս հացադուլ է անում, մինչդեռ ԿԸՀ-ն արդեն հայտարարել է, որ արձանագրված ընտրախախտումները ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն չեն ունեցել: