Ընտրամարտի երկրորդ փուլը

Այսօր, նախընտրական քարոզարշավի շրջանակում, տեղի ունեցավ Սիվիլնեթի կազմակերպած «Ընտրամարտ 2012» բանավեճերի շարքի երկրորդ հանդիպումը: Բանավեճի հրավերն ընդունել էին առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող ինը քաղաքական ուժերից հինգը. “Ժառանգությունը”, “Կոմկուսը”, “Հայ ազգային կոնգրեսը”, “Միավորված հայեր կուսակցությունը” և “Բարգավաճ Հայաստանը”: Քննարկվեցին կուսակցությունների տնտեսական ծրագրերը հարկային քաղաքականության և բնապահպանության ոլորտներում: Բանավեճը վարող Արամ Աբրահամյանը հինգ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին հնարավորություն տվեց ներկայացնելու բյուջեի դեֆիցիտի նվազեցման իրենց մոտեցումը:

Մեկնաբանել