Մեկ զինծառայող զոհվել է, ևս մեկը` վիրավորվել

Այս մասին լրատվամիջոցների հարցերին ի պատասխան նշել է ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը: Ըստ նրա` դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ 104 հոդվածի 1-ին մասով` սպանության հատկանիշներով, ընթանում է նախաքննություն:

Սարգսյանը տեղեկացրել է, որ վիրավոր զինվորն արդեն վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի առնչությամբ որևէ վարկածի շուրջ խոսելը նա սխալ է համարել, քանի դեռ ընթանում է նախաքննություն:

Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվության համաձայն` հրազենային մարմնական վնասվածքից մահացել է 22-ամյա ժամկետային զինծառայող Զորիկ Մերուժանի Մարգարյանը, մեկ այլ ժամկետային զինծառայող` 22-ամյա Կարեն Մովսիսյանը ծանր վիրավորվել: Նրանք երկուսն էլ զորակոչվել էին Արաբկիրի զինկոմիսարիատից 2010 թ. գարնանը և առաջիկայում պետք է զորացրվեին: