ՌԴ ԿԸՀ-ականները բազմապատկել են եկամուտները

ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 2011թ. իր անդամների եկամուտների մասին տեղեկատվություն: Այս մասին հաղորդում է «Коммерсантъ»-ը:

Ամենահարուստը հանձնաժողովի փոխնախագահ Ստանիսլավ Վավիլովն է` նրա եկամուտը մեկ տարվա ընթացքում աճել է երկու անգամ. 2011-ին նա վաստակել է 4 մլն 908 հազար. իրեն են պատկանում նաև բնակարանն ու Lexus RX 450H, ինչպես նաև նա վարձակալում է 1640 ք/մ հողատարածք:

 ԿԸՀ նախագահ Վլադիմիր Չուրովն անցյալ տարի վաստակել է 3 մլն 721 հազար (նախորդ տարվա 3 մլն 517 հազարի փոխարեն). ի դեպ իր սեփականությունը համարվող անշարժ գույք նա չունի:

«Коммерсантъ»-ը նկատում է, որ ԿԸՀ նոր անդամների եկամուտները շեշտակի աճել են, մինչդեռ հին անդամների ֆինանսական հաջողություններն «առավել համեստ են»: