ԱՄՆ-ն դատապարտել է իր զինվորականների վարքը

Աֆղանների` այլանդակված դիերի կողքին կեցվածք ընդունող ամերիկյան զինվորականների լուսանկարները հրապարակել էր Los Angeles Times-ն այնպիսի մի պահի, երբ ամերիկա-աֆղանական հարաբերություններն առավել լարված էին:

Մարտի 17-ին ամերիկացի սերժանտ Տոբերտ Բեյլիսը Կանդագարում սպանել էր 17 խաղաղ բնակչի, այդ թվում`9 երեխայի:

Փետրվարին հազարավոր աֆղաններ էին մասնակցում Քաբուլի մոտակայքում ամերիկացիների կողմից Ղուրանի հրապարակային այրման դեմ բողոքին: Անկարգությունների ժամանակ զոհվել էր 30 մարդ:

ԱՄՆ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Լեոն Պանետտին հայտարարել է, որ մեղավորները կդատապարտվեն:

Մեկնաբանել